Կոնվերս Բանկը հրաժարվում է պլաստիկի օգտագործումից

16.12.2019 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #պլաստիկ
Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում:

Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ բանկի գլխամասում եւ հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, իսկ թափոնը տեսակավորվում է: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

«Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են եւ հանդիսանում են բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաեւ բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ կազմակերպությունը կզբաղվի աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ ու կրկնակի օգտագործման հարցերով»,- ասել են Կոնվերս Բանկում:
    
Բանկը կարեւորում է նաեւ իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը: Այսօր քննարկվում է այդ բնակավայրերում աղբի տեսակավորման եւ վերամշակման հնարավորությունների ստեղծմանը աջակցության հարցը:
Դիտում՝ 17822
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai