ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր հայտարարել է, որ «իրենք չեն պատրաստվում կանգ առնել միայն Ryanair-ին եւ Wizz Air-ին Հայաստան բերելով»: «Ուզում ենք շատ ավելի լայն մրցակցություն ունենալ: Մեկ ավիաընկերություն բերելու համար մի քանի տարի է անհրաժեշտ, բայց մենք փորձեցինք անել հնարավորինս արագ պայմաններում»,- ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:Ինչ վերաբերում է հունգարական Wizz Air-ին՝ Տաթեւիկ Ռեւազյանը նշել է, որ իրենք հատուկ ոչինչ չեն արել՝ ընկերությանը գրավելու համար:«Փորձել ենք ավելի ճկուն լինել՝ օրենքը փոխելու եւ մեկնման հարկի հետ կապված, որովհետեւ եթե տոմսի արժեքը €25 է, €20 եվրո էլ վճարում են որպես մեկնման հարկ, դա ավիաընկերության համար ընդունելի չէ»,- ասել է նա: 16.12.2019 | 12:03 Wizz Air-ը 2020-ի ապրիլից մուտք է գործում հայկական շուկա Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձել է նաեւ ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն համաձայնագրի ստորագրմանը:«Համաձայնագրի ստորագրումը բոլորովին կապված չէ Հայաստանի կամ Wizz Air-ի հետ. այն կապված է Brexit-ի հետ։ Երբ մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում էի, հստակ նշվեց, որ հենց որ հնարավոր լինի համաձայնագիրը ստորագրել՝ ԵՄ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որ այն արագ լինի: Ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա սկզբին»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 3431