Կառավարությունը խթանում է Արարատում տեքստիլի արտադրությունը

12.12.2019 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#տեքստիլ #Տիգրան Խաչատրյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն է տվել «ԷՅ ԲԻ ՍԻ տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ընկերությունը գործում է 2017-ից Արարատի մարզում եւ զբաղվում է տեքստիլ արտադրությամբ:

«Նախագծով առաջարկվում է ընկերությանը մեկ խմբաքանակ ապրանքների ներկրման համար ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություն տալ: Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքի համար սահմանել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ:

Ընկերությունը տեղեկացրել է, որ այս ընդյալնման ծրագրի շնորհիվ հաջորդ երեք տարիների ընթացքում կստեղծի 175 նոր աշխատատեղ՝ միջին 189 000 դրամ աշխատավարձով»,- մանրամասնել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը նաեւ նշել է, որ ընկերությունն արդեն ունի 60 աշխատակից, իսկ առ այսօր կատարված ներդրումների հանրագումարը կազմում է 1,8 մլրդ դրամ:
Դիտում՝ 2235

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW