ԱՄՆ ՄԶԳ-ի հետ քննարկվել է ֆինանսական միջոցների հասանելիության հարցը

12.12.2019 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ ՄԶԳ #Արտակ Քամալյան #Սուսաննա Սաֆարյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը եւ նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ քննարկել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները:

Նաիրա Մարգարյանը ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը եւ ՓՄՁ ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը։

Նա նշել է, որ ռազմավարության հիմքում ֆինանսական միջոցների հասանելիությունն է փոքր ու միջին բիզնեսի համար։

Արտակ Քամալյանն էլ առաջարկել է գյուղատնտեսության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ մասնագետների կողմից ներկայացվող գործիքների կիրառման հնարավորությունը քննարկել:

Հանդիպմանը նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղություններն են քննարկվել։
Դիտում՝ 1583

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW