ՀԲ-ն կաջակցի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը

11.12.2019 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Սեբաստիան Մոլինեուս #ՀԲ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսն էներգետիկայի, առողջապահության, կրթության ոլորտներին առնչվող ծրագրեր են այսօր քննարկել:

Փոխվարչապետը ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները:

Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը կարեւորել է Համաշխարհային բանկի խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատումը:

Նա նաեւ ներկայացրել է այլ երկրներում հաջողված փորձն ու կարեւորել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում նախաձեռնված քայլերը:

Մհեր Գրիգորյանը հավելել է, որ անհրաժեշտություն կա համագործակցելու նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ:
Դիտում՝ 1319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW