Կապիտալ ծախսերի ճանապարհային քարտեզ կներկայացվի

10.12.2019 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #պետբյուջե
Կառավարությունում այսօր քննարկվել է 2019-ի պետբյուջեի ծախսերի եւ եկամուտների կատարողականը եւ 2020-ի պետբյուջեն:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին եւ պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է՝ սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ 2020-ի կապիտալ ծախսերի եւ համապատասխան նախագծերի վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ պետական գնումների համակարգում գործող 100% կանխավճարների պրակտիկայից հրաժարման հետ կապված քայլերին:

Վարչապետն ընդգծել է այս ուղղությամբ հետեւողական աշխատանքի կարեւորությունը եւ հանձնարարել պետական կառավարման մարմինների ղեկավարներին պետական գնումների ոլորտում աշխատանքը կազմակերպել հենց այս սկզբունքով:
Դիտում՝ 1702

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW