Շուրջ 6500 աշխատատեղ՝ մեկ ամսում
10.12.2019 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Այս տարվա հոկտեմբերի 29-ի դրությամբ այդ թիվը 74 969 աշխատատեղ էր: Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 6565 աշխատատեղ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:
Նա ներկայացրել է նաեւ աշխատատեղերի բաշխվածությունը՝ 28,5%-ը կամ 23 250 աշխատատեղ գտնվում է մինչեւ 150 000 դրամ աշխատավարձի հատվածում, 70,8%-ը կամ 57 736 աշխատատեղ գտնվում է 150 000 դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձի հատվածում, 0,6%-ը կամ 548 աշխատատեղ՝ 2 մլն դրամից բարձր աշխատավարձի հատվածում:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նոր ի հայտ եկող աշխատատեղերը ունեն որոշակի սեզոնային գործոն: Օրինակ՝ սեպտեմբերին օգոստոսի համեմատ դրանք մոտ 3000-ով անկում էին ապրել: Բայց սա չի ազդում ընդհանուր դինամիկայի վրա, որը մենք հաշվարկում ենք 2018-ի մայիսից»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: