ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է ավանդական՝ «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել է 2019թ. հունիսին: Այն հատուկ մշակվել է բանկի առավել ակտիվ վարկային քարտապանների համար, որոնք ունեին չօգտագործված վարկային սահմանաչափ:Ակցիայի 6 ամիսների ընթացքում հայտարարվել են 12 հաղթողներ, ամեն ամիս 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 100 000 դրամ մրցանակ:«Այն հաճախորդները, որոնք ամենից հաճախ եւ ակտիվ օգտագործել են իրենց վարկային քարտերը՝ կատարել անկանխիկ վճարումներ կամ կանխիկացրել գումար վարկային քարտերով՝ առավելագույնս օգտագործելով իրենց վարկային սահմանաչափը Հայաստանում, արտերկրում կամ ինտերնետ հարթակում, դարձել են ակցիայի հաղթողներ:ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես մշակում է իր հաճախորդների համար շահավետ եւ հետաքրքիր ակցիաներ, որոնք ուղղված են հաճախորդների մոտիվացիայի բարձրացմանը՝ բանկի պրոդուկտներից ու ծառայություններից օգտվելիս»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5417