Հայբիզնեսբանկը գործարկում է «Ձմեռային արձակուրդ» ակցիան

04.12.2019 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ակցիա
Հայբիզնեսբանկը, Ամանորին ընդառաջ, նախապատրաստել է «Ձմեռային արձակուրդ» ոսկու գրավով վարկերի գծով ակցիան՝ երեք ամիս առանց տոկոս եւ վարկի մայր գումարը վճարելու արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ:

Բանկում նշել են, որ վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների վճարումը կիրականացվի ամսական կտրվածքով՝ պայմանագրի կնքման 4-րդ ամսից սկսած:

«Շտապե՛ք օգտվել բանկի տոնական ակցիայից, քանի որ այն կգործի սույն թվականի դեկտեմբերի 2-ից մինչեւ 30-ը ներառյալ: Վարկը տրամադրվում է 13 տոկոս տարեկան անվանական տոկոսադրույքով, մինչեւ երկու միլիոն դրամ գումարով՝ 1 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի տոկոսադրույքը 16.21%:

Հայբիզնեսբանկն իր հաճախորդներին պարբերաբար հանդես է գալիս նմանատիպ, ինչպես նաեւ այլ հաճելի անակնկալներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 15772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW