Հայբիզնեսբանկը կազմակերպել է տարեվերջյան հանդիպում-քննարկում բանկի ավելի քան 60 մասնաճյուղերի կառավարիչների հետ: Բանկում նշել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են տարվա ձեռքբերումներին՝ մանրածախ բիզնեսի զարգացում, բազմաթիվ նոր պրոդուկտներ, նոր հայեցակարգին համապատասխան մասնաճյուղեր եւ շատ այլ իրականացված ծրագրերի արդյունքներ:«Բանկի ղեկավարների հետ ամփոփիչ հանդիպումը տրամաբանական շարունակությունն էր հաճախորդի հետ հետադարձ կապի ապահովման եւ նրա ձայնը լսելի դարձնելու նպատակով պարբերաբար Հայբիզնեսբանկի կողմից տարբեր մարզերում կազմակերպված բիզնես ֆորումների, որտեղ ներկայացվել էին բանկային ծառայություններն ու նոր պրոդուկտները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: Այդ ամենը հաշվի առնելով եւ ամփոփելով՝ բանկի ղեկավարների հետ քննարկվել են մասնաճյուղային ցանցի զարգացման, բարելավման եւ նոր բանկային պրոդուկտների ներդրման միտումները»,- ասված է հաղորդագրությունում:Հանդիպում-քննարկումը մեկնարկել է Հայբիզնեսբանկի Վարչության նախագահի տեղակալ Ալյոնա Ստրատանի խոսքով, որին հաջորդել է մասնաճյուղերին խրախուսական հավաստագրերի հանձնումը:«Վաճառքների խթանիչ ուժ» անվանակարգին արժանացել են «Կապան», «Քաջազնունի» մասնաճյուղերը՝ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի առավելագույն աճ ապահովելու, «Ալաշկերտ» մասնաճյուղը՝ միջազգային փոխանցումների գծով առավելագույն վաճառք ապահովելու եւ «Վանաձոր» մասնաճյուղը՝ բանկային քարտերի գծով առավելագույն վաճառք իրականացնելու, ինչպես նաեւ ֆիզիկական անձ հաճախորդների առավելագույն աճ ապահովելու համար:Հավաստագրեր ստացել են նաեւ բանկի այն աշխատակիցները, որոնք գրանցել էին պրոդուկտների լավագույն վաճառք:«Հանդիպում-քննարկումն անցել է բուռն աշխատանքային միջավայրում, մասնաճյուղերի կառավարիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերն ու առաջարկները, քննարկվել են բանկի զարգացման ուղիները եւ դրանց նպաստող պայմանները:Այնուհետեւ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչները խոսել են պրոդուկտների զարգացման հմտությունների եւ մեխանիզմների մասին՝ ներկայացնելով 2019-ին պրոդուկտների վաճառքի արդյունքները եւ առաջիկայում նախատեսվող առաջարկները»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 9602