ՏԶՆԿ. Երեւանում աղքատության մակարդակը նվազել է, իսկ մարզերում՝ աճել
02.12.2019 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ news.ru

Հետազոտության համաձայն՝ 2018-ին աղքատության մակարդակը 2017-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5%: ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազ. մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 դրամից: Պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 դրամ ցածր սպառման մակարդակ ունեցող ծայրահեղ աղքատ բնակչությունը կազմել է 1% (շուրջ 30 հազ. մարդ), որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,2 տոկոսային կետով:
«2017-ի համեմատ 2018-ին ք. Երեւանում աղքատության մակարդակը կրճատվել է՝ կազմելով 19,9%, մինչդեռ այլ քաղաքային բնակավայրերում աղքատության մակարդակը բարձրացել է՝ կազմելով 30,3%, ինչը նշանակում է, որ 2018-ին Երեւանից դուրս այլ քաղաքներում աղքատության մակարդակը գերազանցել է Երեւանում գրանցված աղքատության մակարդակը 10,4 տոկոսային կետով:

Այս ցուցանիշները փաստում են այն մասին, որ, ընդհանուր առմամբ, 2018-ին որոշակիորեն խորացել է տարածքային զարգացման անհավասարությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի քաղաքների միջեւ: 2018-ին աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 42,2%, որին հաջորդել է Լոռին՝ 29,4%, իսկ ամենացածր մակարդակը գրանցվել է Արագածոտն մարզում՝ 16,2%, որին էլ հաջորդել է Սյունիքի մարզը՝ 16,7%:
Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում աղքատության մակարդակը 2017-ի համեմատ նվազել է 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5%: Ուշագրավ է, որ թեպետ Երեւան քաղաքում աղքատության մակարդակը նվազել է 2,5 տոկոսային կետով, սակայն ՀՀ մարզերի քաղաքներում այն աճել է 2,4 տոկոսային կետով՝ կազմելով 30,3%: ՀՀ բնակչության բեւեռացումը, ըստ եկամուտների ցուցանիշի եւ սպառման, եւս խորացել է, ինչը փաստում է, որ 2018-ին ՀՀ տնտեսական աճը հավասար չափով չի նպաստել յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավմանը»,- նշել են ՏԶՆԿ-ում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: