Պաշտոնապես բացվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերը
29.11.2019 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ


Պաշտոնապես բացվել են.
• «Երվանդ Քոչար» մասնաճյուղը
• «Թիվ 6» մասնաճյուղը
• «Թիվ 33» մասնաճյուղը
«Երվանդ Քոչար» մասնաճյուղը նոր մասնաճյուղ է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծի պող. 29 ա, շ. 99 հասցեով:
Հաճախորդների հարմարավետ սպասարկման համար ընդլայնվել է «Թիվ 6» մասնաճյուղի տարածքը, որը գտնվում է Էրեբունի 31 շ. 53 հասցեում, իսկ «Թիվ 33» մասնաճյուղը շարունակում է գործել նույն վարչական շրջանում, սակայն Սվաճյան փ. 32 հասցեից տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք` Զ. Անդրանիկի 71/7:
Բացման արարողությանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ձոնիկ Մարգարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը, այլ հյուրեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղերի թվով առաջատար է` 72 մասնաճյուղ Հայաստանի ողջ տարածքում, որոնցից 27-ը գործում են Երեւանում, իսկ 45-ը՝ մարզերում:
Մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ` 09:15-17:30:
Ինչպես բանկի բոլոր մասնաճյուղերում, հաճախորդները կկարողանան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ պրոդուկտների ամբողջ տեսականուց.
• դրամական փոխանցումների իրականացում,
• ավանդների ձեւակերպում, համալրում եւ կանխիկացում,
• վարկերի ձեւակերպում եւ մարում,
• հաշիվների համալրում,
• խորհրդատվություն,
• կոմունալ վճարումների իրականացում եւ այլն:
Մասնաճյուղերում հաճախորդների համար առանձնացված են նաեւ 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտիներ, որոնք ապահովված են վճարային տերմինալով եւ cash-in հնարավորությամբ բանկոմատով: Այս ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել շուրջ 300 բանկային գործարքներ 24/7 ռեժիմով՝ վարկերի մարում, հաշիվների եւ ավանդների համալրում, կոմունալ վճարների իրականացում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: