Յունիբանկը արժանացել է Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին «Largest Visa Issuance in Armenia» անվանակարգում` թողարկված քարտերի քանակով Հայաստանում առաջատարը լինելու համար: Ինչպես նշել են բանկում, Recognition Award-ի մասնակիցների պարգեւատրման արարողությունը կայացել է նոյեմբերի 27-ին Երեւանում:2019թ.-ի նոյեմբերի վերջին Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 380 000, որից 191 000-ը` Visa քարտերն են: Բանկն ունի 120 բանկոմատ եւ 226 POS-տերմինալ:«Visa-ի մրցանակը վկայում է մեր ամբողջ թիմի արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ակտիվ զարգացնում ենք Հայաստանում անկանխիկ վճարումների ուղղությունը` հաճախորդներին տրամադրելով արագ եւ ժամանակակից սպասարկում: Մենք ձգտում ենք, որ մեր քարտերով հնարավոր լինի կատարել անհրաժեշտ գործարքները ցանկացած վայրից: Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք մոբայլ հավելվածի ծառայությունների ցանկը, այդ թվում հնարավորություն ընձեռելով` կատարել եւ ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումներ»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:Յունիբանկը թողարկում է Visa բազմարժութային քարտեր, այդ թվում` Visa Infinite, որը հնարավորություն է տալիս օգտվելու միջազգային բժշկական, ապահովագրական եւ կոնսյերժ ծառայություններից:«Սեփական պրոցեսինգային կենտրոնի գործարկումը հնարավորություն տվեց Յունիբանկին էապես մեծացնել քարտերի թողարկման ծավալները, բարելավել սպասարկման որակը, ինչպես նաեւ ընդլայնել քարտային գործիքների տեսականին: Այսօր Յունիբանկում կարելի է ձեւակերպել քարտային վարկեր` հատուկ մշակված հաճախորդների կոնկրետ խմբերի պահանջմունքների հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6074