“ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ” ու ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու պայմանագիր
18.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 18 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ”-ն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այսօր Երեւանում ստորագրել են 2 պայմանագիր:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, առաջին պայմանագրի համաձայն, Եվրոբանկն “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ին կտրամադրի $5 մլն վարկ` փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար: Երկրորդ պայմանագիրը նախատեսում է “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ին $1 մլն տրամադրում` բանկում միջազգային առեւտրի ֆինանսավորման տեխնոլոգիաների ներդրման նպատակով:
Բանկի գործադիր տնօրեն Աշոտ Oսիպյանը նշել է, որ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ծրագիրն “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը կիրագործի գերմանական BFC խորհրդատվական ընկերության հետ համատեղ, ավելացնելով, որ կարեւոր է համարում բանկի աշխատակիցների որակավորման մշտական բարձրացումը:
Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնը հույս է հայտնել “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի հետ Եվրոբանկի համագործակցության հետագա խորացման մասին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: