Նիդերլանդներում կայացել է հայկական գինիների համտես-շնորհանդես

26.11.2019 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ
Նոյեմբերի  21-ից 25-ը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ եւ վարպետության դասեր Նիդերլանդների երեք քաղաքում՝ Ամստերդամում, Հաագայում եւ Ռոտերդամում։  

Մասնավորապես, նոյեմբերի 21-ին, Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը եւ Նիդերլանդները. հեռանկարներ եւ հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների  համտես եւ վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների եւ գնորդների համար։ Վարպետության դասը վարել է ՀԽԳՀ-ի փոխտնօրեն, գինեգործ Ֆրունզիկ Հարությունյանը։


Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Ռոտերդամում՝ Նիդերլանդների մեծությամբ երկրորդ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին ՝Հաագայում, «Diplomatic Magazine»–ի հետ համատեղ։    

Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ եւ դիստրիբյուտորներ։

«Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների եւ շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները եւ ճանապարհ հարթել հայկական գինու եւ կոնյակի արտահանման համար»,- ընդգծել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Դիտում՝ 1300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW