ԿԲ նախագահը հայտարարել է, որ հիփոթեքային շուկան ամենադինամիկորեն զարգացողներից մեկն է Հայաստանում

18.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 18 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկն ու գերմանական KfW բանկն այսօր Երեւանում ստորագրել են հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացման համար 6 մլն վարկի տրամադրման մասին համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, դա 12 մլն եվրո վարկի երկրորդ մասնաբաժինն է, որը նախատեսված է 2006 թվականի մարտին ստորագրված միջկառավարական պայմանագրով:

Վարկի առաջին մասը ստացվել էր 2006 թվականին:

Ինչպես այսօր հայտարարել է Հայաստանում KfW ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը, արդեն տեղակայված է առաջին մասնաբաժնի 75%-ը, իսկ երկորդ մասնաբաժինը նախատեսվում է ամբողջությամբ տեղակայել մինչեւ 2009 թվականի կեսը:

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ հիփոթեքային շուկան ամենադինամիկորեն զարգացողներից մեկն է Հայաստանում:

“2007 թվականին Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը կրկնապատկվել է` կազմելով 55 մլրդ դրամ”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ նշել է, որ 2007 թվականին Հայաստանի հիփոթեքային շուկայի պահանջարկը կազմել է $400 մլն:

KfW-ի միջոցներով իրագործվող ծրագրի գործընկերներն են 9 բանկեր եւ 2 վարկային կազմակերպություններ. “Հայբիզնեսբանկ”, “Անելիք բանկ”, “Առէկսիմբանկ”, “Հայէկոնոմբանկ”, “Կասկադ բանկ”, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”, “Ինեկոբանկ”, “Բիբլոս բանկ Հայաստան”, “Արդշինինվեստբանկ”, “Առաջին հիփոթեքային ընկերություն” եւ “Վաշինգթոն Քեփիթալ”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7520
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW