Դավիթ Անանյանը պարգեւատրվել է

25.11.2019 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 70-րդ եւ Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 33-րդ նիստերը:

ՊԵԿ-ի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական 70-րդ նիստի կապակցությամբ`ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային համագործակցության ամրապնդման համար» կրծքանշանով:

Նիստերի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման վերաբերյալ:

Որոշում է կայացվել նաեւ, որ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ 71-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում:
Դիտում՝ 1840

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW