Հայաստանը վերահաստատել է 2021թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը

23.11.2019 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Արմեն Սարգսյան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերահաստատել է այս տարվա մայիսին Հայաստանի կողմից 2021 թ. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը։

Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանը այդ մասին ասել է ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտիի հետ հանդիպմանը, որին  մասնակցել է նաեւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Սումա Չակրաբարտին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է։ Նա ասել է, որ բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը, եւ արդեն իսկ պատրաստ է համագործակցության նոր ռազմավարությունը:

Նախագահն ասել է, որ 2018թ. հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է եւ ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովն ամենաբարձր մակարդակով ընդունելու:

Տիգրան Ավինյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը պատրաստակամ է նման կարեւորության միջոցառում ընդունել երկրում, ինչը ՎԶԵԲ հետ համագործակցության պատմության մեջ եւս մեկ կարեւոր հանգրվան կարող է լինել։
Դիտում՝ 2052

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW