ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները

22.11.2019 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է հերթական՝ «Խնայողությունների շաբաթ» ավանդային ակցիայի արդյունքները՝ նվիրված Խնայողությունների համաշխարհային օրվան:

Բանկում նշել են, որ հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ՎՏԲ- Հայաստան Բանկում 9 ամիս եւ ավելի ժամկետով ավանդներ ձեւակերպած հաճախորդները հնարավորություն ունեցան մասնակցելու առցանց վիճակահանությանը եւ շահել 3 IPhone 11 Pro-երից մեկը:

Խաղարկությունն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում` պատահականության սկզբունքով եւ ցուցադրվել ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով:

Խաղարկության արդյունքում IPhone 11 Pro-ի հաղթողներ են դարձել Հարությունյան Լենան, Փիրուզյան Զարվարդը եւ երրորդ մասնակիցը, որը չի կամեցել բարձրաձայնել իր տվյալները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհակալություն է հայտնում ակցիայի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին եւ առաջարկում շարունակել հետեւել ու մասնակցել բազմաթիվ այլ ակցիաների»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4874
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW