Հայաստանում նշվում է բանկային աշխատողի տոնը
22.11.2019 | 08:10 Գլխավոր էջ / Նորություններ /


26 տարի առաջ՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, ինչը առիթ հանդիսացավ հետագայում նշել այս օրը որպես բանկային համակարգի աշխատողի օր։
Հարգելի՛ բանկիրներ, շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում ենք գործնական հաջողություններ, քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, խաղաղ երկինք եւ լավատեսություն:
Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը՝ ուղղված ոլորտի ձեռքբերումների եւ խնդիրների լուսաբանմանը: Վստահ ենք՝ ձեր մասնագիտական կարողությունները մշտապես ուղղված կլինեն մեր երկրի բարօրությանը եւ կներառեն նոր մոտեցումներ՝ համաշխարհային ֆինանսական զարգացումներին համընթաց:
Մաղթում ենք ձեզ տոնական տրամադրություն եւ առաջարկում վերհիշել դրամի ստեղծման պատմությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: