ԵԱԶԲ-ն բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
21.11.2019 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ belmir.by

Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) պատրաստած վերլուծությունում:
Վերլուծության հեղինակները կարծում են, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը 2019-ին կարագանա մինչեւ 6,5%՝ պայմանավորված լեռնահանքային արդյունաբերության ոլորտում արտադրության վերականգնումով, ինչպես նաեւ սպառողական պահանջարկի ընդլայնումով:
Նախորդ գնահատականի համեմատ (2019թ. ապրիլ) գնահատականը բարձրացել է 1,2 տոկոսային կետով, ինչը բացատրվում է գունավոր մետաղների հանքաքարերի արդյունահանման և բնակչության սպառողական ակտիվության՝ սպասվածից ավելի արագ վերականգնումով:
ԵԱԶԲ Վարչության նախագահի տեղակալ Մարատ Կուսաինովի խոսքով՝ 2020-2021 թթ. Հայաստանում տնտեսության աճը կտատանվի 5%-ի մակարդակում:
ՀՆԱ-ի աճի տեմպին կնպաստի ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված պետական նախաձեռնությունների իրագործումը, ինչպես նաեւ 2020-ին ծրագրված պետական ծախսերի ավելացումը:
ԵԱԶԲ փորձագետները նշում են, որ 2019-ի առաջին եռամսյակում գնաճը հիմնականում գտնվել է ՀՀ Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից ներքև (4+/-1,5%):
Գնաճը պայմանավորող հիմնական գործոններից մեկը պարենամթերքի գների տատանումն է: ԵԱԶԲ կանխատեսման համաձայն՝ մինչեւ 2021թ. ավարտը գնաճը կմոտենա ՀՀ ԿԲ նպատակային միջակայքի կեսին՝ տնտեսության ներքին պահանջարկի ավելացման ազդեցությամբ:
Երկրի տնտեսությանը սպառնացող հիմնական ռիսկերը պայմանավորված են արտաքին պայմանների վատթարացման վտանգով, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճի ֆոնին:
Դրանց իրագործման դեպքում կարելի է ակնկալել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալների ու գների անկում:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: