ԿԲ նախագահը մեկնել է Պրահա

20.11.2019 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների խորհրդի 42-րդ նիստին:

ԿԲ հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակում տեղի է ունենալու նաեւ միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են զարգացած եւ զարգացող երկրներում գնաճի նպատակադրման, դրամավարկային քաղաքականության համատեքստում վիճակագրական տվյալների կառավարմանը նվիրված հարցեր:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված մի շարք կենտրոնական բանկերի եւ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Դիտում՝ 1095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW