ՎՏԲ-Հայաստան Բանկն ընտրել է Հայաստանի մարզերից մեկի լավագույն ուսանողին եւ վճարել 1 տարվա ուսման համար:Բանկում նշել են, որ Վանաձորի պետական համալսարանը առաջարկել էր 8 թեկնածու՝ տարեկան վարձը վճարելու համար: Բոլոր թեկնածուներին ուսումնասիրելուց հետո՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշում է կայացրել վճարել Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանող Ասյա Հակոբյանի ուսման վարձը, որը սովորում է Պատմա-աշխարհագրական ֆակուլտետի 4-րդ կուրսում, կառավարում մասնագիտությամբ: Մնացած 7 ուսանողները բանկի կողմից ստացել են խրախուսական մրցանակներ: Բացի տարեկան վարձը վճարելուց, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կտրվի համալսարանն ավարտելուց հետո պրակտիկա անցնել ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքում համապատասխան թափուր աշխատատեղ լինելու դեպքում, առաջնահերթ հիմունքներով աշխատանքի ընդունվել ՎՏԲ-Հայաստան Բանկում:«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար միշտ առաջնահերթություն է երիտասարդների զարգացումն ու կրթությունը, ուսումնական հաստատություններին աջակցելը եւ երկրի բուհերի ուսանողների մոտիվացիայի բարձրացումը դեպի ուսումնական բարձր արդյունքներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 7466