Վարդավառի փառատոնը՝ Eventiada PR մրցանակաբաշխության հաղթողների շարքում

15.11.2019 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Eventiada #Աստղիկ Ավետիսյան
Մոսկվայում կայացել է Eventiada IPRA Golden World Awards միջազգային մրցանակաբաշխությունը, որին Հայաստանից ներկայացվել են մի շարք ծրագրեր, իսկ «Երիտասարդություն» բլոկի  տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող է ճանաչվել «Վարդավառ» միջազգային փառատոնը:

Այն Երիտասարդական ակումբների դաշնության ավանդական ծրագրերից է:

Փառատոնն ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու եւ փոխանցելու յուրահատուկ հարթակ է. յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Վարդավառի օրը՝ Գառնիում եւ Գեղարդում:

Հայկական Փի Ար ասոցիացիան Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության գործընկերն է, իսկ կազմակերպության նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ Աստղիկ Ավետիսյանն ընդգրկված է ժյուրիի կազմում:

«Ինձ համար պարտավորեցնող եւ հրաշալի առիթ էր աշխատել եւ համագործակցել միջազգային հարթակում հանրային կապերի եւ հաղորդակցության հեղինակավոր մասնագետների հետ, հրաշալի զգացողություն է, երբ ինքդ ես մրցանակ հանձնում: Մեր կազմակերպությունն արդեն չորրորդ տարին իրականացնում է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որն այս տարվա դեկտեմբերին տեղի կունենա, սա շատ լավ առիթ էր, որպեսզի նաեւ վերջիններիս հրավիրենք Հայաստան»,- Մոսկվայից փոխանցել է Աստղիկ Ավետիսյանը:

Eventiada IPRA Golden World Awards-ն Արեւելյան Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։

2011-ից սկսած՝ IPRA GWA-ի տարածաշրջանային գործընկերը գնահատում է համաշխարհային բրենդների եւ առաջատար տեղական կորպորացիաների, կազմակերպությունների լավագույն արշավները։

Eventiada IPRA GWA հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխությունն իրականացվում է իններորդ անգամ եւ մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի տարբեր ոլորտների կառույցներ՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված լավագույն ծրագրերը:
Դիտում՝ 2707
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW