IDBank-ը տեղեկատվական անվտանգության արշավի այս փուլն ավարտել է դասախոսությամբ

15.11.2019 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank
IDBank-ը, կարեւորելով տեղեկատվական անվտանգության (ՏԱ) նշանակությունը հաճախորդների միջոցների ապահովվածության, անվտանգության կանոնների պահպանության տեսանկյունից, իրականացրել է տեղեկատվական անվտանգության՝ հաճախորդների իրազեկման արշավ։

«Մոտ մեկ ամիս բանկի ֆեյսբուքյան էջում հաճախորդները պատասխանում էին ՏԱ կարեւորագույն հարցերի, որից հետո ստանում էին այս կամ այն դեպքում ՏԱ անվտանգության տեսանկյունից ամենաապահով գործելակերպի մասին խորհուրդներ։

Բացի այդ, բանկը հետաքրքրված հաճախորդների համար կազմակերպել է ՏԱ արշավի եզրափակիչ դասախոսություն, որին մասնակցել են տարբեր բուհերի ուսանողներ եւ հետաքրքրված այլ անձիք։

Դասախոսությունն անցկացրել է բանկի ՏԱ գլխավոր պատասխանատու Արմեն Կիրակոսյանը։ Ներկայացվել են ՏԱ հիմնական կանոնները, ֆիշինգի տարբեր դրսեւորումներից խուսափելու տարբերակներն ու միջոցներն ապահով պահելու եղանակները։

IDBank-ը, ի դեպ, հաջողությամբ անցնելով աշխարհում ընդունված եւ լավագույն ՏԱ ստանդարտի ISO 27001:2013 սերտիֆիկացումը, ապահովում է ՏԱ լավագույն ստանդարտները»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9984
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW