Հայբիզնեսբանկը, առաջնորդվելով իր տարածքային զարգացման ծրագրով, շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը:Վանաձոր քաղաքի, Լուսավորչի 38/1 հասցեում բացվել է Հայբիզնեսբանկի «Լոռի» մասնաճյուղը:Այն բանկի 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Լոռու մարզում: Հայբիզնեսբանկի «Լոռի» մասնաճյուղի կառավարիչ Արմեն Թումանյանը եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, բանկի աշխատակիցների եւ հյուրերի ներկայությամբ, կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը:««Լոռի» մասնաճյուղում ֆիզիկական եւ իրավաբանական անձիք ոչ միայն հնարավորություն կունենան օգտվելու Հայբիզնեսբանկի մատուցած բանկային ծառայություններից, որոնցից իրենց գրավիչ պայմաններով առանձնանում են վարկատեսակները, ժամկետային ավանդներն ու միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, այլեւ իրազեկված կլինեն մշտապես թարմացվող նոր պրոդուկտների պայմաններին:Հայբիզնեսբանկի նորաբաց «Լոռի» մասնաճյուղում հաճախորդների եւ գործընկերների համար ստեղծված են հարմարավետ ու ապահով սպասարկման բոլոր պայմանները, իսկ հմուտ եւ փորձառու աշխատակիցները պատրաստ են պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի: Մոտ 30 տարի Հայբիզնեսբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ՝ մշտապես ձգտելով գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ անհատապես կարեւորելով յուրաքանչյուրին: Որակի, մատչելիության եւ հուսալիության սկզբունքով Հայբիզնեսբանկը տարբեր աշխարհագրությամբ մասնաճյուղեր ունի, որոնք արժանացել են հաճախորդների եւ գործընկերների վստահությանը: Հայբիզնեսբանկի ավելի քան 60 մասնաճյուղերի ցանցը համալրող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում բանկի մասնաճյուղերի նոր կոնցեպտին համապատասխան: Այստեղ համատեղվում են նորագույն տեխնոլոգիաները եւ նորաոճ դիզայնը՝ հաճախորդների հետ աշխատանքում պահպանելով բանկի բարձր վարկանիշը եւ նորարարական մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 13907