Ավինյանն ու Բանցհաֆը քննարկել են հանքարդյունաբերության թեման

13.11.2019 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Յոհանես Բանցհաֆ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Հայաստանի կառավարության կարեւոր նպատակներից մեկը հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացումն է, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը։

Այս մասին փոխվարչապետը նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ հանդիպմանը։

Տիգրան Ավինյանը նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները եւ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Փոխվարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը՝ հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:


Դիտում՝ 2034

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW