Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020-ից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ, որոնք կլինեն ավելի անվտանգ: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս ՊԵԿ-ը հաշվի է առել հանրության մտահոգությունները, քանի որ մանկահասակ երեխաների ծնողներից ահազանգեր են եղել, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել եւ պատահարների առիթ դառնալ։Նոր դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ եւ առանց վնասելու պոկել, դրանք ավելի ամուր են կպչում ապրանքներին, եւ, եթե նույնիսկ պոկվեն ու երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա: «Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչեւ 36 միկրոնի»,- նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը: Նոր դրոշմապիտակները պատրաստված են թղթային հիմքով եւ չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր եւ թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ: Tweet Դիտում՝ 3218