ՀՊՏՀ-ում քննարկվել է տեխնոլոգիաների զարգացման եւ տնտեսության մրցունակության թեման

11.11.2019 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #Դիանա Գալոյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը եւ Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով:

Քննարկումը կազմակերպել էին Տնտեսագիտական համալսարանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը եւ ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկը (ԱՄՆ):

«Ինչպես գիտենք, ՀՀ-ն տեխնոլոգիաների զարգացումը համարում է գերական ճյուղ, սակայն հարց է ծագում, թե որքանով են այսօր ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիաները նպաստում մեր տնտեսության զարգացմանը։ Արդյոք արտադրված տեխնոլոգիաները ինտեգրվո՞ւմ են հենց մեր տնտեսությունում, եւ արդյոք մենք կարողանո՞ւմ ենք լիարժեք օգտագործել տնտեսության առանձին ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում նորարարությունների, նանոտեխնոլոգիաների, գիտության այլ նվաճումների ներդրման եւ դրանց խթանների կիրառման հնարավորությունները»,- ասել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:


ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խոսել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթությունների մասին՝ մատնանշելով ոլորտում առկա միտումներն ու զարգացումները:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ ընդգծել է, որ չնայած բարձր տեխնոլոգիաների սրընթաց զարգացմանը, դրանք դեռեւս ամբողջովին ինտեգրված չեն Հայաստանի տնտեսությանը եւ դրա մրցունակության բարձրացմանը:

ՀՊՏՀ «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտություններ» գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը հանդես է եկել «Ռենտագոյացնող տնտեսությունից անցում ինովացիոն տնտեսություն» թեմայով զեկուցմամբ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման տնտեսական սահմանափակումներին:

«ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանն էլ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը:

Թաթուլ Մանասերյանն առաջարկել է ձեւավորվել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ ՀՀ կառավարությանը կներկայացնի բարձր տեխնոլոգիաների զարգացման եւ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման գիտագործնական առաջարկներ:

Դիանա Գալոյան նշել է, որ ՀՊՏՀ-ում կշարունակվեն տնտեսական թեմաների շուրջ քննարկումները, առաջիկայում հանդիպումներ կհրավիրվեն պետական բյուջեի եւ գիտության ֆինանսավորման թեմաներով:
Դիտում՝ 2105
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW