ՀՀ քաղաքացիներն ակտիվ կերպով անշարժ գույք են գնում Վրաստանում

11.11.2019 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#անշարժ գույք #Վրաստան
Հայաստանի քաղաքացիները 2018-ին Վրաստանում կատարել են անշարժ գույքի գնման 1447 գործարք:

Այս մասին են վկայում Վրաստանի՝ միգրացիայի հարցերով հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալները:

Վերջին չորս տարում Վրաստանում օտարերկրացիներից ամենահաճախն անշարժ գույք գնել են Ռուսաստանի քաղաքացիները (40%):

Ստորեւ ներկայացված է 2018-ին Վրաստանում օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման գործարքների թիվը.

1. Ռուսաստան - 15 133

2. Իրան - 5 598

3. Ուկրաինա - 2 599

4. Հայաստան - 1 447

5. Թուրքիա - 1 226

6. Ադրբեջան - 1 192

7. ԱՄՆ - 1 182
Դիտում՝ 6820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW