Հայբիզնեսբանկի գլխամասն ու մասնաճյուղերն արժանացել են «Ինգո Արմենիա»-ի մրցանակներին
07.11.2019 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ





«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել: Տարին մեկ անգամ ապահովագրական ընկերությունը գործընկեր բանկերի հետ քննարկում է առաջարկներն ու նորարարությունները, նախանշում գալիք տարվա անելիքները:
Ապահովագրական գործակալության գործադիր տնօրենը կարեւորել է երկուստեք համագործակցությունը:
Այնուհետեւ «Ինգո Արմենիայի» աշխատակիցները գործընկեր բանկերին ներկայացրել են ապահովագրական ոլորտի զարգացման միտումներն ու վերջին նորությունները՝ ամփոփելով այս տարվա ընթացքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգեւատրվել եւ հավաստագրեր են ստացել լավագույն ցուցանիշներ արձանագրած բանկերն ու դրանց մասնաճյուղերը:
Պատվոգրերի եւ մրցանակների են արժանացել նաեւ Հայբիզնեսբանկի Գլխամասային գրասենյակը՝ արդյունավետ համագործակցության, իսկ Վանաձոր, Գյումրի եւ Ագարակ մասնաճյուղերը՝ ապահովագրական ապրանքատեսակների ակտիվ վաճառքներ իրականացնելու համար:
«Կարեւորելով բանկերի եւ ֆինանսական կառույցների դերը ապահովագրական ոլորտի զարգացման գործում՝ «Ինգո Արմենիա» ընկերությունը բարձր է գնահատել իր գործընկերների աշխատանքն ու շնորհակալություն հայտնել աճող ցուցանիշների համար»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: