ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչեւ 9,5% տոկոսադրույքով
01.11.2019 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի եւ առանց որեւէ սահմանափակման ելքագրել եւ համալրել գումարներ:
Այս հաշիվն իրենից ներկայացնում է դրամապանակ՝ գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1,51% - 9,92%՝ 9,5% տոկոսադրույքի պարագայում:
Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ՝ չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաեւ հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով:
«Կուտակային հաշվի համալրումը եւս հարմար է եւ դյուրին՝ հանրապետության շուրջ 4 000 վճարային տերմինալների, Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաեւ Վիդեո Բանկ ծառայության միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`
- կուտակային հաշվի բացումը՝ անվճար,
- ամսական սպասարկում՝ անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10 000 դրամ եւ ավելի է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար՝ 390 դրամի չափով
- հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների,
- մուտքագրման նվազագույն եւ առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,
- տոկոսների վճարում՝ ամսական կապիտալացմամբ,
- յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ՝ ընթացիկ ամիսը) կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ եւ կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին:
«Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման հանձնարարական ծառայության միջոցով:
Բացելով կուտակային հաշիվ՝ հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձեւակերպել նաեւ Պարբերական վճարման հանձնարարական, այդպիսով հանձնարարելով բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ եւ այլ):
Որքան մեծ է կուտակային հաշվի մնացորդը եւ որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% - 9,5% դրամով՝ կախված ժամկետից եւ գումարի չափից»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: