Մինսկում քննարկվել են ԵԱՏՄ երկրների արժութային քաղաքականությունները

01.11.2019 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաեւ հոկտեմբերի 1-ին Երեւանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։

Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020թ. մայիսին՝ Երեւանում։
Դիտում՝ 1568

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW