Խոշոր հարկատուները շուրջ 13,5%-ով ավելացրել են հարկերը

31.10.2019 | 17:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը, 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13,5%-ով՝ կազմելով 764,56 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ժամանակահատվածի 673,79 մլրդ դրամի փոխարեն:

Խոշորագույն հարկատուների ցանկը, 2019թ. երրորդ եռամսյակի տվյալներով, գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 40,59 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 23,8%-ով: 2018թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է վճարել 32,8 մլրդ դրամ եւ կրկին եղել է առաջատարը:

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է: Վերջինը հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարել է 40,28 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 45,4%-ով: 2018թ. նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 27,7 մլրդ դրամ՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 33,62 մլրդ դրամ հարկերով: Ընկերության վճարած հարկերն ավելացել են 10,7%-ով, սակայն վերջինս, նախորդ տարվա համեմատ, զիջել է դիրքը մեկ հորիզոնականով:

Ցանկում չորրորդը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է (2018թ. Նույն ժամանակահատվածում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 13,36 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9,3 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է 43,6%):

Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, որը 2019թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով, վճարել է 12,52 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 1,3%-ով, եւ այն 6-րդից դարձել է 5-րդը հարկատուների ցանկում:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ՝

«Ֆլեշ» ընկերությունը՝ 10,75 մլրդ դրամ (աճը՝ 23,9%),
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 10,54 մլրդ դրամ (աճը՝ 6,8%),
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 9,7 մլրդ դրամ (անկում՝ 4%),
«Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 9,26 մլրդ դրամ (աճ՝ 5,9%),
«ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը՝ 9,1 մլրդ դրամ (անկում՝ 30,9%):

Աննա Այվազյան
Դիտում՝ 2041
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW