“Վիմպելկոմը” հաստատեց, որ Օլեգ Բլիզնյուկը թողել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենի պաշտոնը

09.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Վիմպելկոմ” խմբում այսօր հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Օլեգ Բլիզնյուկը թողել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով այդ տեղեկությունը, “Վիմպելկոմ” խմբի հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մենեջեր Արտյոմ Մինաեւն ասել է.

“Իսկապես, 2007թ. դեկտեմբերի 29-ին Օլեգ Բլիզնյուկը որոշում է կայացրել թողնել “ԱրմենՏելը”, քանի որ ստացել էր հետաքրքիր առաջարկ մեկ այլ ընկերությունից: Օլեգ Բլիզնյուկի ղեկավարման շրջանում մեր բիզնեսը Հայաստանում ունեցել է բավականին դինամիկ զարգացում: Նախեւառաջ, մենք գոհ ենք մեր ֆինանսական արդյունքներից: Բացի այդ, իրականացվել են ծավալուն աշխատանքներ սարքավորումների եւ ենթակառուցվածքների արդիականացման եւ փոփոխման ուղղությամբ, ինչը հետագայում թույլ կտա “ԱրմենՏելի” ցանցերը համապատասխանեցնել ամենաժամանակակից չափանիշներին: “ԱրմենՏելի” գլխավոր տնօրենի պաշտոնի տեղի համար իրականացվում է նոր թեկնածուի ընտրություն”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6494

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW