Evocabank-ը տեղեկացնում է, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով տուն կամ բնակարան բանկի ցանկացած հիփոթեքային վարկով՝ բոլոր վարկառուները կստանան SMART հեռուստացույց՝ որպես նվեր:Ակցիային մասնակցում են նվազագույնը 10 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ գումարով հիփոթեքային վարկեր վերցրած վարկառուները:Evocabank-ը տրամադրում է 3 տեսակի հիփոթեքային վարկեր՝1. «Բնակարան երիտասարդներին» ծրագրով՝- Սկսած 7.5%-ից կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,- 6.8% տարեկան անվանական տոկոսադրույք [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.21% (սուբսիդավորման պարագայում՝ 3%-6.2%)], որից՝• Երեւանում սուբսիդավորվում է 2%-ը եւ կազմում 4.8%,• Մարզերում՝ 4%-ը եւ կազմում 2.8%,- Վարկի մարման առավելագույն ժամկետ՝ 15 տարի:2. «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրով՝- Սկսած 10%-ից կանխավճար՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման,- 10.8% [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 11.57%-14.28%]՝ Երեւանում անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու համար,- 9.8% [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 11.57%-14.28%]՝ մարզերում գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու համար,- Վարկի մարման առավելագույն ժամկետ՝ 20 տարի:3. Բանկի սեփական միջոցներով՝ - Սկսած 0%-ից կանխավճար,- Տարեկան անվանական տոկոսադրույք՝• դրամ՝ 13-17% [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 13.83% - 18.41%],• դոլար՝ 9-12% [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 9.41% - 12.69%],• եվրո՝ 7-10% [տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.25% - 10.48%],- Վարկի մարման առավելագույն ժամկետ՝ 20 տարի: «Evocabank-ը կնվիրի հիփոթեքային վարկ վերցրած իր գործընկերոջ ընտրությամբ Smart հեռուստացույցը՝ սահմանված մոդելների շրջանակում:Ակցիային կմասնակցեն հիփոթեքային վարկի այն դիմումները, որոնք կընդունվեն մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը, սակայն կարող են բանկի կողմից հաստատվել ավելի ուշ։ Նվերը տրամադրվում է հիփոթեքային վարկի դիմումը բանկի կողմից հաստատվելուց հետո։Մրցանակի փոխարեն գումարային փոխհատուցում չի կարող տրամադրվել, իսկ նվերի փոխանակում չի իրականացվում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8377