Doing Business 2020-ում Հայաստանը 47-րդն է
24.10.2019 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.flickr.com

«Գործարարությամբ զբաղվելու դյուրինության գնահատման միավորի առումով, որն, ըստ էության՝ երկրի կարգավորման կատարողականի բացարձակ մակարդակի գնահատականն է, Հայաստանի միավորը բարձրացել է «Գործարարություն 2019»-ի 73.2-ից եւ «Գործարարություն 2020»-ում կազմել է 74.5»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
«Սա նշանակում է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանն իր գործարարության կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված է բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է կրճատել տարբերությունը կարգավորման համաշխարհային լավագույն արդյունքներից, ինչը դրական եւ խոստումնալից զարգացում է»,- հավելել է նա:
Համաշխարհային բանկում նշել են, որ 2018/2019 թթ. Հայաստանն իրականացրել է չորս բարեփոխում՝ բարելավելով գործարարության կարգավորման դաշտը: Մասնավորապես, ըստ «Գործարարություն» զեկուցի եզրահանգումների, Հայաստանը կարգավորման տեղական դաշտի նշանակալի բարելավումներ է իրականացրել հետեւյալ ոլորտներում.
- Հայաստանը ուժեղացրել է շինարարության որակի հսկողությունը՝ ճարտարապետների եւ ճարտարագետների համար սահմանելով որակավորման ավելի խիստ պահանջներ:
- Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ պահանջելով անկախ ուսումնասիրություն եւ փոխկապակցված անձանց հետ գործարքների անմիջական բացահայտում հանրությանը ՝ մեծացնելով բաժնետերերի իրավունքներն ու դերը կորպորատիվ խոշոր որոշումներում եւ հստակեցնելով սեփականության եւ վերահսկողության կառուցվածքները:
- Հայաստանը հարկերի վճարումն ավելի դյուրին է դարձրել է՝ ավելացված արժեքի հարկի գումարի վերադարձը տարածելով կապիտալ ներդրումների դեպքի վրա:
- Հայաստանն արտահանումն ավելի արագ է դարձրել՝ տալով մաքսային հայտարարագրերն առցանց ներկայացնելու հնարավորություն:
Բացի այդ, «Գործարարություն» ծրագրի թիմն այս տարի այցելել է Հայաստան եւ խորացրել Հայաստանում տարբեր թեմաների իր իմացությունը՝ նախորդ տարվա համեմատ ընդլայնելով հարցվողների շրջանակը մինչեւ 139-ը (8%-ով), որոնք գտնվում են Երեւանում:
Այս տարվա Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հոնկոնգը:
Տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետեւյալ հորիզոնականները. Վրաստանը 7-րդ տեղում է, Թուրքիան՝ 33-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ, Իրանը՝ 127-րդ:
Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 28-րդ տեղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: