“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” առաջին DPO-ի արդյունքները. պահանջարկը գերազանցել է առաջարկված ծավալը

09.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 9 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. դեկտեմբերի 17-ին DPO-ի (direct public offering - ուղիղ հանրային վաճառք) միջոցով ուղիղ վաճառքի հանված “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ բաժնետոմսերի պահանջարկը գերազանցել է առաջարկած ծավալը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ում,
բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսված էր ավարտել 2008 թ. հունվարի 21-ին, սակայն, նկատի առնելով, որ դեռեւս 2007 թ. դեկտեմբերի 29-ին բաժնետոմսերի թիվը լրացել էր եւ, ըստ էության, բանկի բաժնետոմսերի պահանջարկը զգալիորեն գերազանցել էր DPO-ի բաժնետոմսերի առաջարկած ծավալը, բանկը դադարեցրեց բաժանորդագրությունը:

Բաժանորդագրության արդյունքում 83 հայտատու կգրանցվի որպես “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ” ԲԲԸ բաժնետեր:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի հասարակ անվանական բաժնետոմսերի նոմինալ արժեքն էր 5000 դրամ, բաժնետոսմերի տեղաբաշխման գինը` 5900 դրամ: Թողարկման ընդհանուր ծավալը կազմեց 381 մլն 500 հազար դրամ: Տեղաբաշխված բաժնետոսերի քանակը` 76 300 հատ:

Դեկտեմբերին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն ասել էր, որ բաժնետոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը կկրի շարունակական բնույթ: Մասնավորապես, 2008 թ. բանկը նախատեսում է կազմակերպել բաժնետոմսերի երեք տեղաբաշխում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6833
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW