ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Բանկում նշել են, որ նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի», «Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից: Այս նախագծի շրջանակում սպասարկման առավելությունները հետեւյալն են՝- իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,- անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,- առցանց հերթ պահելու հնարավորություն՝ հավելվածի միջոցով:Բիզնեսի ներկայացուցիչներին հասանելի ծառայություններ՝- Վարկի ձեւակերպման հատուկ առաջարկներ,- Լիզինգ,- Ֆակտորինգ,- Ավանդներ,- Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,- Բիզնես քարտեր,- Փաստաթղթային գործառնություններ:«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները եւ հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման որակի կատարելագործման համար»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 4546