Հնդկաստանի ագրարային համալսարանները հետաքրքրված են Հայաստանով
22.10.2019 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


Հյուրերը ներկայացրել են Հնդկաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումները, կիրառվող բարձր տեխնոլոգիաներն ու ագրարային բնագավառի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղությունների թվում պատվիրակության անդամները մասնավորապես մատնանշել են գինեգործության, էկոտուրիզմի եւ գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտները:
Ընդգծվել է փորձի փոխանակման կարեւորությունը գյուղատնտեսական կրթության բարձր մակարդակի ապահովման եւ մասնագետների վերապատրաստման հարցում:
Առաջարկ է հնչել ուսումնասիրել համատեղ գիտական նախագծերի մշակման հնարավորությունը, ինչը փոխշահավետ կլինի թե՛ հնդկական եւ թե՛ հայկական կողմի համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Զրուցակիցները պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության համար առավել նպատակահարմար ուղղությունները եւ ներկայացնել համապատասխան առաջարկներ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: