ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ «եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսել հիմա, արդեն այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին»:«Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին եւ փորձություններին, հաջողության չենք կարող հասնել»,- ասել է նախարարը«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ի շրջանակում տեղի ունեցած «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձեւաչափով ոչ ֆորմալ քննարկման ժամանակ:ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ երկրորդ օրը անդրադարձ է եղել արհեստական բանականության դերին բժշկության եւ դեղագործության, ծրագրավորման եւ տվյալագիտության, մարքեթինգի եւ կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային եւ ֆինանսական ոլորտներում։ Տիգրան Խաչատրյանը ֆորումի երրորդ օրը մասնակցել է «Զարգացմանն ուղղված ֆինանսավորման դերը՝ նորարարական էկոհամակարգերի վերափոխման գործում» պանելային քննարկմանը։«Չենք կարող խոսել տնտեսության զարգացման եւ մրցունակ լինելու մասին, եթե այն նորարարական չէ եւ պատրաստ չէ կլանելու նոր տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը ոչ միայն հնարավորություն է ունենալու զարգացած ենթակառուցվածքներ, այլեւ ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր եւ հնարավորություն՝ մի շարք ոլորտներում մատուցելու բարձր որակի ծառայություններ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։«Գլոբալ ինովացիոն ֆորում 2019»-ը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։ Այս տարի այն անցկացվել է հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում։ Tweet Դիտում՝ 1478