Շենքերին արեւային համակարգերի տեղադրման ծրագիրն ակտիվ փուլում է

21.10.2019 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Սարգսյան #LED
«ԵՄ-ն Երեւանի համար. Արեւային համայնք» ծրագրի ընթացքն այսօր քննարկվել է ծրագրի համակարգող խորհրդի նիստում:

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արեւային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների եւ բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով:

Երեւանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին՝ աշխատանքներն ակտիվորեն ընթանում են:

Ավարտվել եւ ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:

«Սա քաղաքի համար կարեւոր ծրագիր է, որը նաեւ քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է եւ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մասնակցությամբ»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը:
Դիտում՝ 1274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW