ԱՄՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսությունը
21.10.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ


ՀՀ Կենտրոնական բանկում նշել են, որ մասնավորապես կայացել է պատվիրակության հանդիպումը ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի եւ փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ:
Քննարկվել են ԱՄՀ առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները եւ ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի մակրոտնտեսական վերջին ցուցանիշները, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի կայունությանը միտված ԿԲ կողմից իրականացված քայլերը: Էնթոնի Դե Լաննոյը նշել է, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը եւ ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:
Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաեւ ԱՄՀ Միջին արեւելքի եւ կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱՄՀ հետ Հայաստանի իշխանությունների հետ իրականացվող նոր՝ 2019թ. մայիսին հաստատված ծրագրի առաջին փուլի կատարողականի մոնիտորինգի դրական արդյունքներին՝ նշելով, ծրագրում նախանշված բարեփոխումների կարեւորությունը:
Ջիհադ Ազուրը եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում:
Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաեւ այն ավանդական դարձնելու հնարավորությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: