ԱԶԲ-ն բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները
18.10.2019 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ ֆինանսների նախարարություն




Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները, որոնք ներառում են տնտեսական զարգացմանն ուղղված հնարավորությունների ընդլայնումը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, կարողությունների զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ կառավարության ոլորտային ռազմավարությունների մշակմանն ու դրանց ներդաշնակեցմանը, որոնց արդյունքում էլ կհստակեցվի ԱԶԲ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը:
ԱԶԲ ներկայացուցիչներն ընդգծել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, էներգետիկայի ոլորտներում ծրագրերի պատշաճ նախապատրաստումն ու իրականացումը:
Ատոմ Ջանջուղազյանը կարեւորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը եւ նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:
Շիվաջի Կշատռապատին էլ բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները, մասնավորապես՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը եւ եվրապարտատոմսերի թողարկումը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: