Airbus-ի ներկայացուցիչները Հայաստանում են

16.10.2019 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Airbus #Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Airbus ընկերության պաշտպանական եւ տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին եւ տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին:


«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել եւ աջակցել իմ փորձով եւ հնարավորություններով»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ Airbus-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:

Airbus-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում:
Դիտում՝ 1901

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW