Հայբիզնեսբանկը բարելավել է «ABB-Ավտո» վարկատեսակի պայմանները

14.10.2019 | 17:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #ABB-Ավտո
Հայբիզնեսբանկը ներկայացնում է բարելավված պայմաններով «ABB-Ավտո» վարկատեսակը:

Բանկում նշել են, որ տրանսպորտային միջոցի ձեռքբերման նպատակով ֆիզիկական անձանց տրամադրվող այս վարկատեսակն առանձնանում է մի շարք առավելություններով, ինչպիսիք են.

- Վարկի առավելագույն գումարի սահմանաչափ՝ մինչեւ 20 միլիոն դրամ,
- Վարկի մարման հնարավորություն՝ մինչեւ 10 տարի,
- Տրանսպորտային միջոցի վարկ/գրավ հարաբերակցության հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում գնահատված շուկայական արժեքը,
- Երրորդ երկրից տրանսպորտային միջոցի ներկրման նպատակով վարկավորման հնարավորություն:

««ABB-Ավտո» վարկատեսակի պայմանների վերանայման եւ բարելավման հիմքում ընկած է հաճախորդների համար առավել ճկուն եւ բարենպաստ պայմաններ ստեղծելը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2786

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW