Քննարկվել են բլոկչեյնի կիրառման հնարավորությունները Հայաստանում

11.10.2019 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նաիրա Մարգարյան #Ավագ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նաիրա Մարգարյանը եւ Ավագ Ավանեսյանը հանդիպել են WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պատվիրակներ Հիլբերտ Վերդյանի եւ Նիլ Բանսալի հետ։

Նախարարությունում նշել են, որ Հիլբերտ Վերդյանը Quant Network-ի հիմնադիրն է եւ գործադիր տնօրենը։ Հիմնականում քննարկվել են հանրային ծառայություններում բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները մասնավորապես՝ առողջապահության, հարկային վարչարարության, թվային արժույթների եւ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում։

BNP Paribas ֆինանսական խմբի կառավարիչ տնօրեն Նիլ Բանսալի հետ հանդիպման ընթացքում էլ դիտարկվել են ձեռնարկատիրության մենթորների հարթակ գործարկելու մեխանիզմները եւ հետագա համագործակցության հեռանկարները, որի միջոցով ներուժ ունեցող ՓՄՁ-ները կստանան աճի իմպուլս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով եւ համագործակցել նախագծերի շրջանակում։
Դիտում՝ 1768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW