Էկոնոմիկայի փոխնախարարները հանդիպել են ՀԲ թիմի հետ

11.10.2019 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ավագ Ավանեսյան #Վարոս Սիմոնյան #Նաիրա Մարգարյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը եւ Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է բանկի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը եւ ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։

Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաեւ զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային դոնորների համայնքի հետ համագործակցության ձեւաչափը։

Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին:
Դիտում՝ 1838

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW