Հայաստանը մասնակցել է Փարիզի զբոսաշրջային ցուցահանդեսին

08.10.2019 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFTM Top Resa #Զբոսաշրջության կոմիտե
Հայաստանը հոկտեմբերի 1-4-ը ներկայացվել է Փարիզի IFTM Top Resa 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մեկ միասնական պետական տաղավարով՝ 14 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ 1979-ից ի վեր անցկացվող այս ցուցահանդեսը Ֆրանսիայի՝ B2B ձեւաչափի ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին այս տարի մասնակցել են ոլորտի ավելի քան 34 000 մասնագետներ, այդ թվում` օդանավակայանների, ավիաընկերությունների, հյուրանոցների, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկումների արդյունքում ձեռք են բերվել պայամանավորվածություններ 2020 թվականին իրականացնել  մի շարք հայտնի լրատվական ընկերությունների եւ մի քանի հարյուր հազար հետեւորդ ունեցող բլոգերների ճանաչողական այցեր Հայաստան։

«Միջազգային ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությունը նպաստում է մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը եւ օգնում ոլորտի մասանվոր ընկերություններին նոր գործարար կապերի ձեւավորման համար: Ցուցահանդեսներին մասնակցության ընդհանուր վճարը սուբսիդավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում։ Այս տարի նախատեսվում է նաեւ ապահովել Հայաստանի ներկայացվածությունը Սինգապուրում եւ Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսներին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2314
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW