Հայաստանի ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը կբարելավվի

08.10.2019 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՀԶԿ #OECD #Արման Հովնանյան
Այսօր Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաեւ Հայաստանը:

«Հայաստանի ներառումը այս ինդեքսում հնարավորություն կտա բարելավել ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը, անցկացնել համեմատականներ ինդեքսում ներառված երկրների հետ ներդրումների նկատմամբ առկա սահմանափակումների մասով, գնահատել առկա սահմանափակումների պոտենցիալ ազդեցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ, գտնել ներդրողների համար կարգավորումները ավելի պարզ, իսկ ներդրումային օրենսդրությունը` ավելի բաց դարձնելու ճանապարհներ»,- ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:

«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանն, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում, ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումները ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն եւ Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է»,- հավելել է փոխնախարարը:

ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայում ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները եւ մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:

Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն եւ հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական եւ մասնագիտական ծառայություններ:
Դիտում՝ 3289
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW